Մայքլ Օգիո
Մայքլ Օգիո | |
Կուսակցություն՝ | Ժողովրդա-դեմոկրատական շարժում |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 7, 1942 |
Ծննդավայր | Հյուսիսային Բուգենվիլ շրջան, Բուգենվիլի ինքնավար շրջան, Պապուա Նոր Գվինեա |
Վախճանի օր | փետրվարի 18, 2017[1] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Պորտ Մորսբի, Պապուա Նոր Գվինեա[1] |
Քաղաքացիություն | Պապուա Նոր Գվինեա |
Պարգևներ | |
Մայքլ Օգիո (անգլ.՝ Michael Ogio, հուլիսի 7, 1942, Հյուսիսային Բուգենվիլ շրջան, Բուգենվիլի ինքնավար շրջան, Պապուա Նոր Գվինեա - փետրվարի 18, 2017[1], Պորտ Մորսբի, Պապուա Նոր Գվինեա[1]), Պապուա Նոր Գվինեայի գեներալ-նահանգապետը 2011 թվականի փետրվարի 25-ից մինչև մահ։ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ։
Գեներալ-նահանգապետի պարտականությունները ստանձնել է 2010 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Ջեֆրի Նեյպի հրաժարականից հետո։ 2011 թվականի հունվարի 14-ին խորհրդարանը նրան գեներալ-նահանգապետ ընտրեց, իսկ փետրվարի 25-ին Մայքլ Օգիոն սկսեց պաշտոնավարել[2][3]։
2011 թվականի ապրիլի 26-ին Եղիսաբեթ II-ը նրան Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ խաչ շքանշանի ասպետի կոչում շնորհեց[4]։
2017 թվականի փետրվարի 1-ին խորհրդարանի քվեարկության արդյունքում նրան հաջորդող ընտրվեց Ռոբերտ Դադաեն[5]։ Իր լիազորությունների դադարելուց մեկ շաբաթ առաջ Մայքլ Օգիոն վախճանվեց[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.radionz.co.nz/international/pacific-news/324884/png-governor-general-sir-michael-ogio-dies
- ↑ Rulers.org - January 2011 (անգլ.)
- ↑ PNG's new governor general sworn in Արխիվացված 2011-03-13 Wayback Machine (անգլ.)
- ↑ Notice: 1355835 (Issue: 59776) (անգլ.)
- ↑ Rulers.org - February 2017 (անգլ.)
- ↑ Governor General Sir Ogio dies (անգլ.)